«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

xosrovi antar

Այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք: 

200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

20814144_1244780718983866_35436836_n 20814217_1244780698983868_770822190_n 20814949_1244780705650534_65848379_n 20839188_1244780702317201_1439579222_n

Դիտվել է՝