«Երկու բարձունք են վերցրել, հիմա ո՞նց վերականգնենք՝ նոր պատերազմո՞վ, նոր պատերազմի դեպքում նոր իրավիճակ է լինելու»

babayan

«Եթե բանակցությունները փակուղի են մտնում, ուրեմն խնդրի լուծման այլ տարբերակներ են դուրս գալիս, ու այդ տարբերակը միայն մեկն է լինելու՝ պարզապես պատերազմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ու ղարաբաղյան հարցով բանակցությունների վերսկսմանը: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե հայկական կողմը պետք է վերադառնա նախաապրիլյան դիրքերին՝ նախկին սահմաններին, ապա Բաբայանը կարծում է, որ դա չի կարող լինել լոկալ տարբերակով, այն կվերաճի լայնամասշտաբ պատերազմի:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝