Բաց նամակ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին

1280px-Gyumrii_Ankaxutyan_hraparak_02

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Մեծարգո Ս. Սարգսյան

Մեծարգո Կ. Կարապետյան

Այն իրավիճակը, որում այսօր հայտնվել ենք Գյումրի քաղաքի բնակիչներ Լիլիթ Պետրոսյանը եւ Ռուզաննա Իկիլիկյանը ապրում ենք Մատնիշյան 45 եւ Մատնիշյան 47 բնակարաններում ստիպված եւ հուսահատված ուզում ենք հրապարակավ դիմել Ձեզ եւ ակնկալել Ձեր գործուն օգնությունը եւ օժանդակությունը: Ուզում եմ տագնապի փող հնչեցնել եւ ի ցույց դնել Գյումրի քաղաքի տեղական մարմինների՝ հանձինս քաղաքապետարանի անտարբերության եւ կողմնապահության մասին:

Կոնկրետ մեր դեպքում, գերխնդիր է դարձել Մատնիշյան 41, 43, 45, 47 տների ընդհանուր բակ հանդիսացող տարածքը, որը տարիներ շարունակ եղել է նշված հասցեների մուտք ու ելքի միակ ճանապարհը: Այսօր քաղաքապետարանի սխալ որոշման  արդյունքում 2007 թ-ից հանդիսացել է Ռ. Պետրոսյանի սեփականությունը, վաճառվել երկրորդ անձի, ով 2016թ. Ինչ-ինչ հանգամանքներում այն փոխանցել է Լուսինե Հակոբյանին՝ նվիրատվության իրավունքով: Լուսինե Հակոբյանը ապօրինի ու առանց երկմտանքի փակել է իմ՝ Լիլիթ Պետրոսյանիս տուն ու ավտոտնակ տանող միակ ճանապարհը եւ զավթելով Ռուզաննա Իկիլիկյանի սեփականության իրավունքով հողատարածքը, արգելք  է հանդիսացել նրան դեպի ավտոտնակ տանող ճանապարհին: Գյումրու քաղաքապետարանը եւ Գյումրի քաղաքում գործող ոչ մի օրինապահկառույց ի վիճակի չեն իրավիճակին լուծում տալ, փորձում են մեկը մյուսի վրա գցելով խնդիրը դարձնել անլուծելի՝ ստեղծելով լարվածություն, որը կհանգեցնի քրեական հանցագործության:

Մինչ օրս ոչ մի գնով չենք կարողանում քաղաքապետարանի փոխքաղաքապետ ՝ Ռ. Սանոյանի, գլխավոր ճարտարապետ Հ. Գասպարյանի, ապօրինի շինության բաժնի պետ՝ Ս. Ղազարյանի հովանավորության տակ գտնվող Լուսինե Հակոբյանին հասկացնել այն փաստը, որ դեպի մեր տները եւ ավտոտնակներ տանող միակ ճանապարհը փակելու իրավունք չունի: Չնայած որ օգտվում է այն փաստից,  որ քաղաքապետարանը աչք փակեց 2011թ. Կառուցված ապօրինի 2 մետր բարձրությամբ պարսպի գոյության փաստին եւ ինձ ՝ Լիլիթ Պետրոսյանիս ուղղորդեց ՇՄ ընդհանուր իրավասության դատարան «ապօրինի պարսպի քանդելու եւ հարկադիր սերվիտոտ ստանալու պահանջով»: Դեռեւս դատարանի որոշումը չկայացած շանտաժի մթնոլորտ ստեղծելով Լուսինե Հակոբյանը փորձում է ՏԻՄ մարմինների հավանավորությունը ձեռք բերել, որպեսզի ՀՀ օրենսդրությունը շրջանցի եւ ի օգուտ իրեն բոլոր հարցերին լուծում տա: Զգալով բացարձակ թողտվության մթնոլորտ, բակը վերածել է իր ցանկությունների եւ կամայականությունների տարածք, որը կարող է հանգեցնել լուրջ բախումների, քանի որ գործին անմնացորդ մասնակցություն են ցուցաբերում հայրը՝ Մարգար Հակոբյանը եւ եղբայրը՝ Լեւոն Հակոբյանը՝ վախի մթնոլորտն ու իր անպատժելիության փաստը ի ցույց դնելով բոլորին:

Տվյալ անձանց նկատմամբ, բազմիցս բողոք եմ ներկայացրել ՇՄ քնչական վարչություն, որին ընթացք տալը դեռեւս չեմ նկատել:

Անպատժելիությունը բերել է նոր օրինախախտության: Նրանք իրենց գործողություններով խախտել են իմ եւ Ռ. Իկիլիկյանի ազատ մուտք ու ելք կատարելու ՀՀ քաղաքացու իրավունքը:

Ապօրինի 10.07.17թ. կառուցել է 6 -8 մ երկարությամբ 5 քարի բարձրությամբ երկշերտ քարե պարիսպ, արհամարելով այն փաստը , որ դատարանը իմ ներկայացրած փաստերի հիման վրա իր միջնորդությունը մերժել էր: Ի օգուտ իրեն , ինքնագլուխ , վեր դասելով իրեն օրենքից, ունենալով քաղաքապետարանի հովանավորությունը լուծումը կայացրել է ինքնուրույն:

Մեր քրտնաջան ջանքերի շնորհիվ գործը հասել Կումայրի բաժնի ոստիկանություն, որի միջնորդությամբ տեղեկացվել է քաղաքապետարանը, որը կազմակերպել է վարչական վարույթ  10.08.2017թ., որտեղ վարույթը կասեցվել է՝ ակնհայտ ցույց տալով իրենց հովանավորությունը: Գոնե ապօրինի շինության բաժինը երկամսյա ժամկեը լրացված չլինելու հանգամանքում պետք է տուգանք սահմաներ: Վարույթը կասեցնելով, քաղաքապետարանը իրենից հեռացրեց հարցի լուծումը , մեզ ուղորդեց դարձյալ դեպի դատարան հարցի լուծումը ստանալու համար, այն դեպքում, երբ նմանատիպ հարցերը քաղաքապետարանի իրավասության գործառույթն է: Քաղաքապետարանի «աչքափակությունը» տվյալ դեպքում փաստացի հովանավորություն է:

Մեծարգո նախագահ եւ վարչապետ Ձեր գործուն օգնությունը եւ միջամտությունը  այս հարցում անհրաժեշտություն է , արդեն 1 ամիս է , որ չեմ կարող մուտք գործել սեփականությանս իրավունքով ունեցած բնակարանս: Մենք հուսով ենք, որ Դուք հետամուտ կլինեք այս հարցի լուծմանը՝ պատկան մարմինների միջնորդությամբ:

Լիլիթ Պետրոսյան

Ռուզաննա Իկիլիկյան

Դիտվել է՝