Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. քամին նպաստում է հրդեհի տարածմանը

20751257_1243369829124955_1024625314_n

Օգոստոսի 11-ի, ժամը 17:30-ի դրությամբ Վայոց ձորի մարզում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: Քամին նպաստում է հրդեհի տարածմանը:

Այրվում է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք: Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը:  

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:  

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:20751339_1243369822458289_237799217_n 20751426_1243369825791622_790177267_n

20751257_1243369829124955_1024625314_n

Դիտվել է՝