ՀՀ-ում ամենաբարձր աշխատավարձը վճարում են Սյունիքում և Երևանում, ամենացածրը՝ Արագածոտնում և Շիրակում

image

ՀՀ-ում միջին անվանական աշխատավարձը ներկա դրությամբ կազմում է 190.711 դրամ: Շատերի համար այս թիվը զարմանալի կարող է թվալ, բայց սա ՀՀ-ում միջինացված ցուցանիշն է: Այսինքն, ՀՀ մարզերում բոլոր ոլորտներում միասին իրականացված ուսումնասիրության արդյունքում է ստացվել այս թիվը:

Բացի այդ, ցուցանիշը հաշվարկված է ըստ 01.01.2013թ.-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246), որի համաձայն ՀՀ-ում աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներում 2013թ. հունվարի 1-ից ներառվել են նաև գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Կարելի է ասել՝ սա մաքուր աշխատավարձը չէ կամ այն թիվը չէ, որ ստանում է աշխատողը: Սովորաբար մաքուր աշխատավարձը հաշվարկվում է այս թվից հանելով մոտավորապես 25-30 հազար դրամ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝