Կլինե՞ն արդյոք ընդվզումներ ու բողոքի ցույցեր խմելու ջրի սակագնի բարձրացման դեմ. մասնագետը թանկացումն արդարացված չի համարում

883566

«Խմելու ջրի սակագնի բարձրացումն արդարացված չէ, և 1 խմ ջրի՝ 14 դրամով թանկացումը կբերի նոր շղթայական թանկացումների»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա՝ շատ հաճախ նշվում է, թե Հայաստանի տարածքում խմելու ջրի ամենացածր սակագինն է գործում՝ համեմատած միջազգային գների հետ: Սակայն եվրոպական երկրների հետ համեմատվելիս, Կ. Չիլինգարյանի խոսքերով, մոռանում են մատնանշել, թե, օրինակ, միջին աշխատավարձը մյուս երկրներում քանի անգամ է գերակշռում Հայաստանում սահմանված աշխատավարձի չափին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝