Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել այլախոհությունն ու ազատ խոսքի արտահայտումը

aliev

Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալության փոխանցմամբ Ադրբեջանը ժողովրդավարության հաստատման առումով գնալով հետընթաց է արձանագրում: Պատճառն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն, անտեսելով ժողովրդավարության հաստատման վերաբերյալ միջազգային հանրության և կառույցների կոչերը, շարունակում են հետապնդել երկրում այլախոհությունն ու ազատ խոսքի արտահայտումը:

Կայքի փոխանցմամբ ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ուզենիր Աբբասովը: Պատճառն այն է, որ նա  համացանցում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:

Աբբասովը երկու ծանր վիրահատություն էր տարել և դեռևս ամբողջովին չէր ապաքինվել. Վտանգ կա, որ նրան կխոշտանգեն:  

Դիտվել է՝