Ժ. Սեֆիլյանն ու Վ. Ավետիսյանը հորդորում են դադարեցնել հացադուլը

sefilyan jirayr

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին հորդորում ենք դադարեցնել հացադուլը։

Թրքաբարո ռեժիմը զուրկ է մարդկային հատկանիշներից և իրավունք չի ճանաչում։

Այս հանգամանքը ակնհայտ է ոչ միայն ձեզ, այլև ամբողջ ժողովրդին։ Ուստի հացադուլի իրական հասցեատերը ժողովուրդն է, իսկ նպատակը՝ պրոբլեմի և ձեր դիրքորոշման մասին նրան իրազեկելը։

Այդ նպատակին դուք հասել եք։ Հացադուլը շարունակելը այսուհետ միայն ձեր առողջությանը կվնասի։ Այդ պատճառով կրկին հորդորում ենք դադարեցնել հացադուլը և ուժ հավաքել պայքարը շարունակելու համար։

Ժիրայր Սեֆիլյան

Վարուժան Ավետիսյան

Օգոստոսի 1, 2017թ․Արմավիր ՔԿՀ

Դիտվել է՝