Սիրիացի փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար թուրք զինվորականներ են ձերբակալվել

70415

Այս մասին, հայտնում է «Հուրիյեթ» պարբերականը:

Սիրիացի փախստականները փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և անցնել Թուրքիա:

Սահմանապահ զինվորականները, փախստականների հետ վարվելու հատուկ իրավական ընթացակարգերին հետևելու փոխարեն սկսել են ծեծել նրանց:

Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 28-ին:

«Հուլիսի 28-ին  4 սիրիացի փախստականներ փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և նկատվել են 2  թուրք սահմանապահների կողմից: Սահմանապահները նրանց տեղափոխել են իրենց հենակետ և սկսել դաժան ծեծի ենթարկել: Մեկ այլ սահմանապահ բջջային հեռախոսով նկարել է այս ամենը և տեղադրել համացանցում»,- նշում է Հուրիյեթը:

Համացանցում տեսանյութի հայտնվելուց հետո սկսվել է զինորականների ձերբակալությունները:

Թուրքական իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնում, թե այս դեպքի հետ կապված քանի զինվորական է ձերբակալվել:

artsakhpress.am

Դիտվել է՝