ՌԴ-ում ԱՄՆ դիվանագետների թվի կրճատման մասին Մոսկվայի որոշումն անհիմն է. Վաշինգտոն

70393

Ամերիկյան վարչակազմն անհիմն է համարում Մոսկվայի որոշումը՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայության կրճատման մասին և այժմ վճռում է, թե ինչպես դրան արձագանքի։

Այս մասին TASS գործակալությանը հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։

Ինչպես նա հաստատել է՝ ռուսական ղեկավարությունը պահանջել է, որպեսզի Ռուսաստանում ԱՄՆ առաքելությունը մինչ սեպտեմբերի 1-ը կրճատի իր աշխատակազմը մինչև 455 աշխատողի։ «Դա ափսոսանք առաջացնող և ոչնչով չարդարացված քայլ է»,-ասել է նա։

Մոսկվան, ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր հակառուսական պատժամիջոցների ընդունման, ձեռնարկել է պատասխան միջոցառումներ։ Օգոստոսի 1-ից դադարեցվում է ԱՄՆ-ի դիվանագետների կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստային տարածքների և «Սերեբրյանի բոր»-ում առանձնատների օգտագործումը։

Ռուսաստանը պահանջել է մինչ սեպտեմբերի 1-ը զանգվածաբար կրճատել Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը՝ հավասարեցնելով նրանց թիվն ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվին։

Դիտվել է՝