ԱՄՆ սենատը հավանություն է տվել նոր հակառուսական պատժամիջոցներին

70290

ԱՄՆ Սենատը ընդունել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։

Օրինագծին աջակցել են 100 սենատորներից 98-ը, 2-ը դեմ են հանդես եկել։

Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր պատժամիջոցային փաստաթուղթը ձայների ճնշող մեծամասնությամբ։

Այժմ օրենքը կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, ով ունի դրա վրա վետո դնելու իրավունք։ Վետոյի հաղթահարման համար Կոնգրեսին անհրաժեշտ է յուրաքանչյուր պալատում ձայների 2/3-ը, ինչը, ելնելով անցկացված քվեարկությունների արդյունքներից, միանգամայն հնարավոր է։

Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ուժի մեջ մտնելու դեպքում կարող է դառնալ ամենալայնածավալը 2014 թվականից ի վեր։

Դիտվել է՝