Ինքաբացարկ «Սասնա Ծռերի» գործով դատավորին. Դատարան են ժամանալ փրկարարներ եւ բժիշկներ

sasna crer

Այսօր  շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատական նիստը։ Դատական նիստի հենց սկզբում պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին։

 «Սույն քրեական գործով Դուք ցուցաբերում եք այնպիսի վարքագիծ, որը կարող է խոսել միայն Ձեր՝ ի վնաս պաշտպանական կողմի ուղղված շահագրգռվածության», – հայտարարեց Սիմոնյանը։

Նրա խոսքերով՝ դատավորը չի կարող առանց պաշտպանների և ամբաստանյալների նիստ անցկացնել եւ ըստ էության այնպիսի սխալներ է թույլ տալիս, որ արդարադատության մասինակնկալիքները զրոյական են դառնում:

 Պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ ավելացրեց, որ եթե այս մասով գործը գնա Եվրոպական դատարան, ապա ՀՀ-ի դեմ հերթական որոշումն է կայացվելու։

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն իր հերթին ավելացրեց, որ տպավորություն ունեն,  որ պատրաստաի դատավճիռն արդեն կա, և մնում է ՝ դատավորն այն  ընթերցի:

Հայարփի Սարգսյանը դատարանում հնչեցրեց, որ  խոշտանգում է տեղի ունենում իր պաշտպանյալ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ:

Դատախազն առարկեց ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ։

Իսկ դատավորն հայտարարեց ընդմիջում եւ  հեռացավ  խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու:

Ավելի ուշ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, որտեղ ընթանում է դատը, շտապ օգնության և ԱԻՆ աշխատակիցներն էին:  

Երբ շտապ օգնության մեքենան ժամանեց, ոստիկանները հորդորեցին նրանց հեռու կանգնել լրագրողներից, եւ այդպես էլ պարզ չեղավ, թե շտապ օգնության աշխատակիցներն ինչու են ժամանել դատարան:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝