«Սասնա ծռերի գործ». Փաստաբաններին դարձյալ «խուզարկում են»

sasna crer

«Սանա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստն այսօր դարձյալ սկսվեց ու անմիջապես ընդմիջվեց: Արդեն հայտնի սցենարի համաձայն՝ կարգադրիչները փորձեցին խուզարկել փաստաբաններից մի քանիսին, վերջիններս էլ թույլ չտվեցին ու չկարողացան մասնակցել դատական սկսվող նիստին:

Դատական նիստի մեկնարկին էլ ներկա փաստաբանները հայտարարեցին, որ իրենց գործընկերների բացակայությունը դատական նիստին օբյեկտիվ պատճառներ ունի. Նրանք դատարանում են, բայց չեն կարող մտնել դահլիճ, քանի որ իրենց չեն կարողացել խուզարկել կարգադրիչները:

Դատավորն էլ հրապարակավ դժգոհեց, թե արդեն որերորդ նիստն է՝ գալիս-գնում են եւ դատական պրոցեսը չի մեկնարկում, այլ զբաղված են պաշտպաններով: Դատավոր Արտուշ Գարբիելյանն, ընթերցելով փստաբանների ներկայացրած արձանագրություններն իրենց «խուզարկության» ենթարկելու մասին, հայտարարեց ընդմիջում:

Իսկ ինքը  հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների վարքագծի նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» խմբի այս  անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին:

Դիտվել է՝