Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել

hh_ain_2_copy

Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ջրահեղձվել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2013 թ. ծնված  Հ. Ս.-ը. դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով:

Դիտվել է՝