ՌԴ պետդումայի խոսնակն առաջարկում է ռուսերենին պետական կարգավիճակ տալ, որպեսզի հայկական վարորդական իրավունքը գործի ՌԴ-ում

vyachislav-volodin-298x186

ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքները ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հորդորներին պատասխանել են ռուսական իշխանություններն՝ առաջարկելով ՀՀ-ում ռուսաց լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ:

Այս մասին հողորդում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն ուղիղ առաջարկություն է արել՝ տալ ռուսերենին պետական կարգավիճակ, ընդունել որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը:

Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ հայ վարորդները, ովքեր չունեն ռուսական վարորդական իրավունք, խնդիրների առաջ են հայտնվել ՌԴ-ում: Նրանք կամ զրկվում են վարորդություն անելուց, կամ էլ ստիպված են նոր վարորդական իրավունքի վկայականներ հանել Ռուսաստանում:

Մինչդեռ Ղրղզստանի և մի շարք երկրների քաղաքացիները նման խնդրի առաջ չեն: 

Պետդումայի խոսնակը բացատրել է, որ քննարկել են այդ հարցը, և այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, այսինքն՝ ամրագրված է սահմանադրությամբ և օրենքներով:

Դիտվել է՝