Արցախում աճում է զբոսաշրջիկների թիվը

282259

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:

ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար –հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ /2016 թվականի համեմատ այն կազմել է 46%/:

Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվարկային գնահատականներով  զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ /աճը կազմել է 35 տոկոս/:

Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից:  

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության

աշխատակազմի զբոսաշրջության վարչություն

Դիտվել է՝