Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առաջիկայում օրական մի քանի ժամով փակ կլինի

lars1

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու։

Կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:

Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից – երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում, ճանապարհը օրական մի քանի անգամ փակել 2 ժամով:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Դիտվել է՝