Հայաստանը մտադիր է ռազմական նոր վարկ վերցնել ՌԴ-ից

vardan aramyan

Հայաստանն ապրիլյան պատերազմից հետո ձեռք է բերել  «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» մոդելի զինատեսակներ, և հակատանկային նոր համակարգեր: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր:

Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:  

Ըստ նախարարի՝ ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից ծախսվել է 85 տոկոսը: Եւ որ  դեռեւս  30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա, որը չի օգտագործվել:

Նախարար Արամյանը վստահեցրել է նաեւ, որ Հայաստան-ՌԴ քննարկումներ են սկսվել նոր վարկի ձեռք բերելու համար:

Հայաստանը Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է տարեկան 60 մլն ԱՄՆ դոլարով ավելացնել պաշտպանական ոլորտին հատկացումները:

Դիտվել է՝