Տեղեկանք՝ «Սասնա Ծռեր»-ի դատաքննությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ

sasna crer

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ը հրապարակել է «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ կազմված տեղեկանքը։

Տեղեկանքն ամփոփում և ներկայացնում է.

•դատական նիստերին մասնակցող քաղաքացիների նկատմամբ հետապնդումների,

•փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման,

•փաստաբանների նկատմամբ դրսևորվող հետապնդումների և ճնշումների,

•ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնությունների և հետապնդումների վերաբերյալ դրսևորումները, ինչպես նաև այդ դրսևորումների գնահատկանն ըստ մարդու իրավունքների պաշտպանության ստանդարտների։

Մասնավորապես՝

•փաստաբանների անձնական զննության իրավաչափության խնդիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի(մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը)

•փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառումն ու դատական նիստերից հեռացնելն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։

Այն ներառում է նաև առաջարկություններ՝ ուղղված ՀՀ պետական կառավարման մարմիններին, ՀՀ Փաստաբանների պալատին, Մարդու իրավունքների պաշտպանին և մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն ստանձնած միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով հասնել ներկայացված շարունակական խախտումների դադարեցմանը և մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի ապահովմանը։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ:

Դիտվել է՝