Անհայտ կորածների որոնման եւ պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի համանախագահնեը կայցելեն Արցախ

69781

Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման եւ պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Սվետլանա Գանուշկինան, Պաատա Զաքարեիշվիլին եւ Բերնհարդ Քլազենը հուլիսի 17-ին եւ 18-ին Ստեփանակերտ կայցելեն՝ խաղաղարար գործունեությունը շարունակելու նպատակով Արցախում շփումները վերսկսելու համար։

Միջազգային աշխատանքային խմբից հայտնում են, որ 2017 թվականի հունվարին խումբը Բաքվում է եղել, հանդիպել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ իշխանության ներկայացուցիչների հետ։ 

Հուլիսի 15-ին Հայաստանի Հանձնաժողովի անդամներն ընդունեցին Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցչին։ Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումներն արդյունավետ ու հուսադրող էին։

Հիշեցնենք, որ Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչներն իրենց խաղաղար առաքելությունը սկսել են 90-ականների սկզբին։ Համանախագահներն են Սվետլանա Գանուշկինան, Պաատա Զաքարեիշվիլին եւ Բերնհարդ Քլազենը։

Դիտվել է՝