Իրանում ձերբակալել են նախագահ Հասան Ռոհանիի եղբորը

69761

Իրանում ձերբակալվել է նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը:

Նման մեղադրում են ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է AFP-ն:

«Երեկ նրան ազատ են արձակել երաշխավորությամբ, բայց քանի որ նա չի կատարել դրա պայմանները, կալանքի տակ է վերցվել»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ֆերեյդունի ու մի շարք այլ անձանց նկատմամբ մի քանի հետաքննություն է տարվում: Կասկածյալների մի մասը կալանավորված է:

Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի հատուկ բանագնացը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում:

Դիտվել է՝