Սամվել Բաբայանի եւ մյուսների գործն ուղարկվեց դատարան

samvel babayan

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս 6 անձի՝ /Կարեն և Անդրանիկ Քոչարյաններ, Ժորա Զաքարյան, Դավիթ Հարությունյան, Սանասար Գաբրիելյան և Արմեն Պողոսյան/  վերաբերյալ գործն արդեն դատարանում է։ Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Արշակ Վարդանյանին։

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր,  որ ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Դիտվել է՝