Վ. Տերտերյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետին

13229_b

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին:

Վ.Տերտերյանը  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն  է  հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում բոլոր ոլորտներում վերելք է գրանցվել:  Շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա մարզպետին  բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն է մաղթել:

Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և շնորհավորել երիտասարդ մարզպետին՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Դիտվել է՝