Բաքուն հայտարարում է, որ «որեւէ մեխանիզմի ստեղծման մասին չի քննարկվել Բրյուսելում»

EJGXnupyZX

Որեւէ մեխանիզմի ստեղծման մասին, չի քննարկվել Բրյուսելում՝ ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ ի նկատի ունենալով ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ը պաշտոնական հայտարարություն տարածեց, համաձայն որի կողմերը որոշել են շարունակվել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Եւ որ Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը և այդ նպատակով շեշտել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

 

Դիտվել է՝