Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

nalbandyan mamedyarov

Բրյուսելում քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ ԱԳՆ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»:

Դիտվել է՝