Տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն

074A5992

Հուլիսի 11-ին ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:

ՀՀ ՊՆ և ԿԱ ՊԵԿ նախաձեռնությամբ կառուցված հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:074A5966 074A5947

Դիտվել է՝