Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը

Ny4krUkcAM

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Բաքվի նավահանգիստ հասած ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:

Այս մասին հայտարարություն է  տարածել նաեւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ՊՆ-ը դարձյալ տեսանյութով եւ կից նկարներով հողորդագրություն է  հրապարակել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը:

 «Ռուսաստանից գնված նոր ռազմամթերքը կբազմապատկի ռազմաճակատում տեղակայված զորքի մարտական հնարավորությունները», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի  МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:

Դիտվել է՝