Ձեռք էին բերվել տվյալներ Հաց բերողի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ

artur sargsyan

Գործով ձեռք էին բերվել տվյալներ Սարգսյանի (Հաց բերողի) կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ:

Այսօր այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու հարցին:

«Առաջին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց չի փոխվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության արդյունքում: Դատախազի կողմից խափանման միջոցն Արթուր Սարգսյանի նկատմամբ վերացվել է զուտ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա: Կոնսիլիումի մասնագիտական կարծիքն այդ պահին մեզ հնարավորություն է տվել հետեւության գալու, որ այդպիսի առողջական վիճակով, ըստ էության, հավանականությունը նվազ էր, որ Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չի ցուցաբերի»:

Դրանից հետո, ըստ դատախազի, նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն, որի եզրակացությունը հակասել է կոնսիլիումի եզրակացությանը, եւ որոշվել է նշանակել կրկնակի փորձաքննություն: Տրվել է վերջնական եզրակացություն, որ Արթուր Սարգսյանը տառապում էր հիվանդություններով, որոնք չեն համընկնում կառավարության որոշմամբ կալանքի հետ անթույլատրելի հիվանդությունների հետ:

Սակայն, ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ երկրորդ կալանավորման համար սա չէր հիմք հանդիսացել, այլ դատավարական օրենքի պահանջը:

«Արթուր Սարգսյանը խախտում էր թույլ տվել: Նա պատշաճ ծանուցվել էր, բայց չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, բացի դրանից գործով տվյալներ էին ձեռք բերվել Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Դիտվել է՝