«Իմ կյանքի ճանապարհը» հեռուստանախագիծը՝ Գեղարքունիքի մարզում

19206363_779661185536601_599410320_n

ԳԱԼԱ-ի «Իմ կյանքի ճանապարհը» հեռուստանախագծի հերոսների փնտրտուքը շարունակվում է: Ինչպես հայտնի է, Շիրակի մարզում ընտրության գործընթացի հիմնական աշխատանքներն ավարտվել են, ԳԱԼԱ-ի աշխատանքային խմբերը նույն առաքելությամբ արդեն իսկ Գեղարքունիքի մարզում են. Սեմյոնովկա, Ծովագյուղ, Չկալովկա, Նորաշեն Ծովազարդ, Նորատուս… Փորձագետները խմբերով շրջում են Գեղարքունիքի մարզի համայնքներում, հանդիպում, զրուցում 16-18 տարեկան պատանիների հետ, մանրամասն ներկայացնում ԳԱԼԱ-ի՝ «Իմ կյանքի ճանապարհը» խորագրով հեռուստանախագծի նպատակները, թե ինչու է ընտրվել այս տարիքային խումբը, ինչ խնդիրներ է վեր հանում ԳԱԼԱ-ն այս հեռուստանախագծի իրականացմամբ եւ այլն:

Դիտվել է՝