Սեֆիլյանի եւ Ծռերի փաստաբանները հնարավոր է դիմեն Արդարադատության խորհուրդ

sefilyan safaryan

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների, ինչպես նաեւ «Սասնա ծռերի» գործով փաստաբանները քննարկում են Արդարադատության խորհուրդ դիմելու հարցը՝ ի պատասխան դատավորների գործողությունների, որոնք ամենափոքր պատճառաբանությամբ դիմում են ՀՀ փաստաբանների պալատ՝ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու համար:

Հիմա ըստ էությամբ փաստաբանները որոշել են նույն կերպ պատասխանել մասնավորապես դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանին եւ Արտուշ Գաբրիելյանին:

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ բավարար հիմնավորումներ ունեն Արդարադատության խորհուրդ դիմելու համար:

 Ըստ փաստաբանի՝ առայժմ քննարկում են այդ հարցը, հիմնավորումները պետք է հստակեցնել:

Դիտվել է՝