Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

lxh pn

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը  թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է:

Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության  համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:

Առաջնագծում  ստեղծված օպերատիվ իրադրության մասին մենք արդեն այսօր տեղեկացրել ենք:

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է՝