ՀՀ բնապահպանության նախարարությունն արձանագրել է ապօրինի ծառահատման դեպքեր

14689125_1142131875880262_1088646458_o

 ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ «Դիլիջան» ազգային պարկ»-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյոլոզի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել են թվով 14 կաղնի և 3 բոխի տեսակի տարբեր տրամագծի հատված ծառերի կոճղեր, մոտ 2 խ.մ. կաղնի տեսակի փայտանյութ և 5 կաղնու հատված ծառ: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ Մարինե Պետրոսյանը հայտնել է, որ ս.թ հունիսի 5-ի ժամը 17-00 սահմաններում նկատել է Ա. Թամամյանին և Ա. Պողոսյանին, ովքեր բենզասղոցով փայտանյութ են մանրացրել:

Հայտանաբերված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի անտառապահին: Փաստի վերաբերյալ ոստիկանությունում  նշանակվել է մասնագիտական ստուգում:

Դիտվել է՝