ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության լուծումը տեսնում է բանակցությունների սեղանի շուրջ

image

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի ուղերձը ԼՂ հակամարտող կողմերին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասված է  հայտարարությունում:

Հիթեր Նաուերթը նաեւ իր ցավակցություններն է հայտնել հակամարտության սրման արդյունքում գրանցված զոհերի հարազատներին՝ առանձնացնելով քաղաքացիական զոհերին:

«Ցավոք զոհվեցին նաեւ քաղաքացիական անձինք, հնարավոր է նաեւ երկու տարեկան երեխա: Ի սրտե մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասել է Նաուերթը: Ապա եւս մեկ անգամ ընդգծել, որ ԼՂ հակամարտության լուծումը ԱՄն-ը տեսնումէ  բանակցությունների սեղանին:

Դիտվել է՝