Պաշտոնական Անկարան մեղադրում է հայկական կողմին

aliev erdogan

Անկարան հայկական կողմին է մեղադրում երեկ երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ընդհարման առնչությամբ:  Եւ հայտարարում, որ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր՝ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում արդար լուծումներ որոնելու  ուղղությամբ»:

Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ը: Պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ  «հայկական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել»:

Անկարան կոչ է անում նաեւ միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել Հայաստանի քաղաքականությանը:

«Հայաստանի քաղաքականությունն ամենամեծ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Պետք է ճնշումներ գործադրել օկուպացված տարածքներից Հայաստանի հետ քաշվելու ուղղությամբ»:

 

Դիտվել է՝