Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի համատեղ հայտարարությունն Արմավիր ՔԿՀ-ից

sefilyan jirayr

Ի պատասխան Գարեգին Չուգասզյանի դեմ հարձակումների.

Որպես կանոն, Հիմնադիր Խորհրդարանի և Սասնա Ծռերի հետ կապված հերթական տեղեկատվական ակտիվության և/կամ Հիմնադիր Խորհրդարանի ընտրյալ նախագահ Գարեգին Չուգասզյանի՝ արդի հայ քաղաքական մտքի հերթական բարձր դրսևորմամբ աչքի ընկնող հոդվածին կամ հարցազրույցին հետևում է թրքաբոլշևիկյան համակարգի գործիք գաղութային վարչակազմի քարոզչական հարձակումը:

Հայտարարում ենք, որ Գարեգին Չուգասզյանի վերաբերյալ տարածվող կեղտոտ տեղեկությունները ոչ միայն հերյուրանք են, այլև ապացուցում են Գարեգին Չուգասզյանի մտավոր ու քաղաքական տրամաչափի անհասանելի մեծությունն այդպիսի քարոզչություն իրականացնող ենիչերների ու նրանց նեղմիտ, ոճրագործ ու դավաճան տերերի նկատմամբ:

Որևէ մեկին չի հաջողվելու անգամ ծեփի մեկ կտոր պոկել մեր քաղաքական թիմի միաձույլ շինվածքից: Գարեգին Չուգասզյանն Արագածի վրա կախված Լույսի կանթեղի նման է: Վայրենու ձեռքը նրան չի կարող հասնել:

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Արմավիր ՔԿՀ

Դիտվել է՝