ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանից հավելյալ ջրառի նախագիծը

Aj-artahert-nist-634x445

Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խորանարդ մետր ջուր:

Հիշեցնենք, որ  «S.O.S. Սևան» նախաձեռնությունը Ազգային ժողովի նիստին զուգահեռ այսօր բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ:

Հայաստանի քաղհասարակության կառույցների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն է տարածել, համաձայն որի միանում է «S.O.S. Սեւան» նախաձեռնությանը:

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան միանում է «S.O.S. Սեւան» նախաձեռնությանը, որը Սեւանա լճից հավելյալ ջրառի դեմ ստորագրահավաք է սկսել Change.org կայքում: Գործում առկա կոռուպցին ռիսկերը պարզելու նպատակով կոալիցիան կկատարի ուսումնասիրություն եւ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ», – ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝