Փաստաբանների պալատի նախագահը՝ «Սասնա Ծռերի» փաստաբանների վարքագծի եւ կարգապահական վարույթ հարուցելու մասին

ara zohrabyan

«Փաստաբանների պալատը ղեկավարվելու է փաստաբանի վարքագծի կանոնագրքով, և կապ չունի՝ հասարակությանը կամ պետական մարմիններին դա դուր կգա, թե ոչ: Չի կարելի փաստաբանին նույնացնել իր վստահորդի հետ: Եթե տեղի ունեցավ փաստաբանի և վստահորդի նույնացում, ապա դրա բացասական հետևանքները միշտ էլ կրելու է վստահորդը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե չի կարծում, որ հասարակական մեծ հնչեղություն ունեցող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մեծ արձագանք կունենա, ստվեր կգցի նաև պալատի գործունեության վրա, քանի որ ի վերջո ակնկալվում է, որ այս հարցում պալատը պետք է ունենա նաև իր անդամներին պաշտպանելու մոտեցում, եթե հաշվի առնենք, թե դատարանում նրանց նկատմամբ ինչ վերաբերմունք է ցուցաբերվում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝