Բողոքի ցույց. Ֆրանսահայերն՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի»

19657119_10155479128359650_4613221858032662858_n

Ֆրանսահայերը դուրս կգան բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն Սասնա Ծռերի:  Բողոքի ակցիան հուլինի 17-ին է, Ստրասբուրգ քաղաքում:

Ֆեյսբուքում ստեղծվել է խումբ, որը կոչվում է «Հայաստան. Քաղաքական հետապնդումներ եւ մարդու իրավուքնների կոպիտ խախտումներ»:

Ֆեյսբուքյան այս էջով «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության անդամները ցույցի են հրավիրում ֆրանսահայերին:

Տարածված հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին,  Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության կողմից կազմակերպված ներկայացուցչական հանրահավաք, քաղբանտարկյալների ազատ արձակելու, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և «Սասնա Ծռեր»-ին զորակցության թեմայով»:

Կազմակերպիչները տեղեկացնում են նաեւ, որ ներկա են լինելու նաեւ  Եվրոպական մի քանի երկրների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝