Սենատոր Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

69102

Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջեք Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւին:

Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):

«Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ իրագործված Հայոց սարսափելի ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:

Բանաձեւը 2017 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը` սենտորներ Թեդ Քրուզի, Էդ Մակկեյնի եւ Թոմ Ուդալի աջակցությամբ: Բանաձեւով նախագահին կոչ է արվում ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայուն հարաբերությունների հաստատման համար` ներառյալ Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի անունից սենատորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

 

Դիտվել է՝