ԵԽԽՎ պատգամավորները սկսել են իմպիչմետի գործընթաց, անվստահություն են հայտնում Պեդրո Ագրամունտին

B5DAA5C0-23D3-4ACC-8EBE-B09F81B1F5D3_w1023_r1_s

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները սկսում են իմպիչմենտի գործընթաց վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

Այս միջնորդությունն արդեն իսկ տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Իսկ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերին կայանալիք նստաշրջանում:

Նկատենք, որ այս գործընթացն աննախադեպ է ԵԽԽՎ պատմության մեջ:

Ավելի վաղ բյուրոն անվստահություն էր հայտնել Ագրամունտին:

ԵԽԽՎ նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ պատգամավորները հանդես են եկել այն բանից հետո, երբ Ագրամունտի գլխավորությամբ պատվիրակությունը մեկնել է Սիրիա:

Դիտվել է՝