Ցյուրիխում կայացել է Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի անդրանիկ նիստը

REISEN, ZUERICH, STADTANSICHT, WASSER, REISE, URLAUB, FERIEN, TOURISMUS, BERGE, SEE, WASSER, STRASSE, VERKEHR, FLUSS, BRUECKE

Ցյուրիխում կայացել է  Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի անդրանիկ նիստը:

Նիստի շրջանակներում նորաստեղծ պալատի նպատակներն ու գործունեության ուղղությունները ներկայացրեց Առևտրային պալատի նախագահ, շվեյցարահայ գործարար, Հայաստանում գործող «Ազատ» դեղագործական ընկերության հիմնադիր Մայք Բարոնյանը։ 

Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա աշխարհագրական ընդհանրություններին, ընդգծելով որ երկու երկրներն էլ, զրկված լինելով դեպի ծով ելքից և բնական հարստություններից, իրենց հիմնական հարստությունն են համարում մարդկային ռեսուրսը և տնտեսության զարգացման մեջ շեշտը դնում են նորարարական տեխնոլոգիաների ոլորտին: Դեսպանորդ Տոլմաջյանն ընդգծեց շվեյցարահայ գործարարների կարևոր աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը: 

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն, իր ելույթում համեմատական անցկացնելով Հայաստանի և Շվեյցարիայի գործարար միջավայրերի միջև, շեշտեց երկկողմ համագործակցության զարգացման զգալի ներուժը: 

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի տնտեսական ցուցանիշերը, զարգացման հեռանկարները, գործարար միջավայրը, ներդրումների համար ստեղծված հնարավորությունները: 

Առևտրային պալատի անդրանիկ նիստին ներկա էին Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ստորին պալատի՝ Ազգային խորհրդի փոխնախագահ Դոմինիկ դը Բումանը, հայ և շվեյցարացի տասնյակ գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, արևային էներգիա, դեղագործություն, խնամքի պարագաներ, զարդեր, գինեգործություն, կոնյակի և չոր մրգերի արտադրություն։ 

Երեք թեմատիկ բաժիններից բաղկացած քննարկումները հնարավորություն ընձեռեցին հայ գործարարներին ներկայացնելու հանդիպման մասնակիցներին իրենց արտադրանքը, ծավալած գործունեությունն ու ձեռքբերումները։ 

Նիստի ընթացքում կազմակերպվեց հայկական արտադրատեսակների ցուցադրություն և հյուրասիրություն:

Դիտվել է՝