«Լիդիան Արմենիան»՝ Սյունիքի Գորայք համայնքում զարգացման իր ծրագրերով

666666

Սյունիքի մարզի Գորայք գյուղում կրկին աննախադեպ եռուզեռ էր՝ նախապատրաստական աշխատանքներ, որոնց վաղ առավոտից ներգրավված էին մեծ ու փոքր, պաշտոնյաներ եւ այլ աշխատակիցներ: Բոլորը սպասում էին հյուրերին, որոնց ներդրումների եւ ջանքերի շնորհիվ այստեղ արդեն կարող են օգտվել վերանորոգված եւ վերազինված համայնքային կենտրոնի ծառայություններից:

Գորայքն Ամուլսարի ծրագրի շրջակա համայնքներից է: Անցած 10 տարիների ընթացքում «Լիդիան Արմենիա»-ի կողմից այս համայնքում իրականացվել են տարաբնույթ զարգացման ծրագրեր՝ ընդհանուր առմամբ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ: Ընկերությունը նաեւ ուղղակիորեն աջակցել է համայնքապետարանի շենքի վերանորոգմանը՝ հատկացնելով 5 միլիոն դրամ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները, նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի զարգացման գործակալությունների պատասխանատուները: Հնչեցին ելույթներ. նշվեց, որ վերանորոգված շենքում ժամանակակից գրասենյակի հիմնումը հնարավորություն կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով բնակչությանը մատուցել բարձրակարգ ծառայություններ, առավել դյուրին դարձնել համայնքային կենտրոնում իրականացվող վարչական գործընթացները:

Տնտեսական զարգացման եւ բիզնեսի աջակցության երկարաժամկետ ծրագրերից բացի ընկերությունը ներդրումներ է անում նաեւ Գորայքի եւ շրջակա մյուս համայնքների ենթակառուցվածքների բարեկարգման մեջ, քանի որ դժվար է պատկերացնել զարգացում առանց պատշաճ կենցաղային պայմանների՝ դպրոցի, գրադարանի, այլ համայնքային շինությունների:

«Լիդիանը» նաեւ Ամուլսարի ծրագրի համար վարձակալում է համայնքային որոշ հողեր: Վարձակալության դիմաց Գորայքը 2011 թվականից սկսած ընկերությունից ստացել է մոտ 1 մլն 190 հազար դոլար: Ստացած գումարը համայնքը հետագայում կարողանում է ներդնել համայնքի տարբեր կարիքների համար: Այսպես՝ Գորայքի համայնքապետարանի շենքի վերանորոգման համար ծախսվել է մոտ 40 միլիոն դրամ, որի հնարավորությունը մինչ «Լիդիանի» կողմից հողի վարձակալության վճարները համայնքապետարանի բյուջեն չուներ:

44444

Սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ առավել կարեւոր են աշխատատեղերը, եւ Ամուլսարի ծրագրի հետ համայնքը հույսեր է կապում աշխատատեղերի ավելացման եւ արտագաղթի կանխարգելման առումով: Ամուլսարի ծրագրում աշխատում են Գորայքի տասնյակ բնակիչներ, եւ ինչպես վստահեցրեց համայնքապետ Առուստամ Առուստամյանը, գյուղից արտագաղթն ուղղակի կանգ է առել:

Գորայքցիներից 12-ն աշխատում են Ամուլսարի ծրագրի երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման եւ մշակման լաբորատորիայում, որը բացվել է 2010թ.-ին: Երկրաբանական եւ քիմիական փորձանմուշների նախապատրաստման որակյալ աշխատանքների համար գորայքցի աշխատակիցները վերապատրաստվել են՝ ստանալով համապատասխան գիտելիքներ, իսկ բուհերում նրանց ուսման վճարները հատկացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

22222

2017թ.-ից, հանքի շինարարության մեկնարկին զուգահեռ, լաբորատորիայում բացվել է նաեւ թթվագոյացման պոտենցիալ ունեցող ապարների ստուգման լաբորատորիա: Սա բնապահպանական կառավարման միջազգային լավագույն փորձի կիրառման օրինակներից մեկն է, երբ ճանապարհների շինարարությանը զուգահեռ անգամ ստուգվում է ապարների թթվագոյացման պոտենցիալը՝ նման ապարների առկայության դեպքում դրանց հետ շփման մեջ մտնող անձրեւաջրերի հնարավոր արտահոսքը բնական միջավայր կանխելու նպատակով: Սա Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարքից է, որ «Լիդիան Արմենիան» կիրառում է Ամուլսարում՝ ապահովելով բնապահպանական լավագույն կառավարման խոստման իրականացումը:

11111
33333
55555

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝