Բավրայի բնակիչը պայքար է սկսել մենաշնորհների դեմ

koyrun

Հայաստանի հյուսիսում է գտնվում ՇՄ Աշոցքի տարածաշրջանի վերջին գյուղը՝ Բավրան: Հայաստանի մայրաքաղաք Երևանից այն գտնվում է 170 կմ հեռավորության վրա։ Այստեղ ամառն ընդամենը 1-2 ամիս է տևում։ Մարդկանց հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, բարձր է աղքատության և արտագաղթի մակարդակը։

Բավրայի բնակիչ Կորյուն Սումբուլյանը գյուղում հնդկաձավարի արտադրություն է ստեղծել, որպեսզի մարդիկ չլքեն հայրենի գյուղը, մնան աշխատեն և ապրեն հայրենի Բավրայում։

«Մենք առայժմ որակի վրա ենք աշխատում, փորձարկում ենք, որ ավելի ու ավելի լավը լինի և մրցունակ լինի ապրանքը հայկական շուկայում»,- վստահեցնում է Սումբուլյանը:

Բավրայի հնդկաձավարը միգուցե և որակով ամենալավն է, բայց առայժմ այն հասանելի չէ շուկայում։ Բավրայի «Նոր հատիկ» անունը կրող ապրանքանիշը նույնիսկ ծանոթ չէ սպառողներին։ Իսկ հնդկաձավարն այստեղ պահեստավորում են ամբարներում։ Հանրապետությունում իր նմանը չունեցող հնդկաձավարի այս գործարանը հիմնելու գաղափարը շատ հին է։ Կորյուն Սումբուլյանն առաջարկում էր դեռ 2001 թվականից։ Բայց իշխանությունները տարբեր առիթներով մերժում էին նրա ծրագրերը։ Հիմա ԵՄ աջակցությամբ այս գործարանի գործարկումը 60 ընտանիքի սոցիալական խնդիր է լուծում Աշոցքի տարբեր գյուղերում, անկախ նրանից, որ դաշտը մենաշնորհային է, ու ամեն օր շարունակում են իջեցնել հնդկաձավարի գինը շուկայում։

«Մի օր ես վստահ եմ, որ բուք է լինելու, իրենց ֆուռերը մնալու են միջպետական ճամփեքին, ու գալու խնդրելու են, բավականին բարձր գներով հնդկաձավար են ուզելու Բավրայի գործարանից»,- ասում է Սումբուլյանը։

Իսկ մինչ այդ նա շարունակում է պայքարել, համոզում է համագյուղացիներին ցանել հնդկաձավար և դիմում է իշխանություններին՝ խնդրելով հաղթահարել ու պայքարել մենաշնորհի դեմ:

bavra hndkacavar hndkacavar 2 hndkacavar 3 koyrun sumbulyan 2 sumbulyan 3

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝