Ինչո՞ւ է ԵՄ-ն փոխում գնահատականներն ապրիլյան ընտրությունների վերաբերյալ

Serj-Svitalski-634x445

Ի՞նչ փոխվեց ՀՀ – ԵՄ տիրույթում: Եվրամիությունը հանկարծ տրամագծորեն փոխում է գնահատականները ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ապրիլի 4-ին տարածած հայտարարությունում ԵՄ-ն հայտարարում էր, որ ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: Քաղաքական դաշինքը, որին սատարում էր ԵՄ-ն, ընդունեց ընտրությունների արդյունքները՝ դիտարկելով դրանք լեգիտիմ:

Այսօր իրավիճակ է փոխվել. ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երկու ամիս 4 օր անց հայտարարում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարոյական ճգնաժամ է եղել դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, մասնավոր հիմնարկների աշխատողները կոպիտ, անկիրթ վերաբերմունքի են արժանացել՝ ձայն բերելու համար:

ՀՀ իշխանությունները ներվային ջղաձգումների մեջ են և բավականին կոպիտ են արձագանքում՝ խնդրելով չխառնվել Հայաստանի ներքին հարցերին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝