«Մենք այսօր ավելի ենք պատրաստ հնարավոր պատերազմին». Տ. Գրիգորյան

tigran grigoryan

Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը վերջին տարիներին գրված իրականությանն ամենամոտ զեկույցն էր: ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ մեկնաբանելով (ICG)-ի վերջին՝ «Լեռնային Ղարաբաղի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույցը:

Ըստ  Տիգրան Գրիգորյանի՝ մեր բոլոր պաշտոնյաները, գրեթե բոլոր փորձագետները և փիսբիլդերները միջազգային տարբեր հանդիպումների ժամանակ տարիների ընթացքում անընդհատ խոսում էին զիջումների գնալու պատրաստակամության մասին՝ խեղաթյուրելով իրականությունը:

«Զեկույցի գլխավոր սենսացիան, որի մասին անմիջապես սկսեցին գրել միջազգային լրատվամիջոցները, բայց որն անտեսվեց Հայաստանում, Միջազգային ճգնաժամային խմբի այն պնդումն է, որ ԼՂՀ ՊԲ-ն պատերազմի վերսկսման դեպքում պլանավորում է հակահարձակման անցնել և 15 կիլոմետրով խորանալ Ադրբեջանի տարածքում»:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝