Հովսեփ Սիմոնյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, նոր մարզպետին այսօր կներկայացնեն

NK

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց  Շիրակի մարզպետի փոփոխությունը: Հովսեփ Սիմոնյանն ազատվեց  Շիրակի մարզպետի պաշտոնից:

Սիմոնյանին կփոխարինի մեկ այլ դաշնակցական՝ Արթուր Խաչատրյանը, որը զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարի պաշտոնը:

Շիրակի մարզպետարանից փոխանցում են, որ Արթուր Խաչատրյանը հենց այսօր կժամանի Գյումրի: Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզպետարանում կներկայացնեն Շիրակի նոր մարզպետին:

Նրան կներկայացնի  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Դիտվել է՝