Թե որքան եկամտաբեր է պատգամավոր աշխատելը

новый коллаж666

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջում 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների ցանկն է: Նրանցից շատերի հայտարարագրերը դեռեւս տեղ չեն գտել այստեղ: Հատկապես նորեկները դեռեւս «պատշաճ» ներկայացված չեն:

Իսկ հնաբնակները, ովքեր կրկին վերընտրվեցին եւ օրենսդիր մարմնում կշարունակեն աշխատանքը, այլ կարգավիճակ ունեն: Նրանցից շատերի հայտարարագրերի ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, թե որքան շահավետ է եղել պատգամավորի պաշտոնը նրանց համար: Ի՞նչ են հասցրել «հետ գցել» անցած տարիների ընթացքում եւ ի՞նչ ակնկալիքով ու «ախորժակով» ամեն ինչ արեցին վերարտադրվելու համար:

Ներկայացնենք ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների ունեցվածքի կտրուկ փոփոխությունը՝ պաշտոնը ստանձնելու պահին եւ պաշտոնավարումից հետո:

Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայան

Լրագրող-մեկնաբան Մարգարիտ Եսայանը ՀՀԿ համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ 2012 թվականի մայիսի 6-ին:

Երբ նա մտավ խորհրդարան, ուներ բավականին «նիհարիկ» հայտարարագիր:

Մինչ պատգամավոր դառնալը Եսայանի տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 960.000 դրամ եւ TOYOTA YARIS 1.0 ավտոմեքենա:

Մարգարիտ Եսայանի ամուսնու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը 2012 թվականին կազմել է 3,.500.000 ՀՀ դրամ: Ընտանիքը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել 2012-ին:

Արդեն 2017 թվականին ներկայացված հայտարարագրում պատկերը բոլորովին այլ է: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարագիրն այլեւս աղքատիկ չէ:

2016 թվականին Եսայանը 75.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել անհատական բնակելի տուն, 6 մլն դրամի արժողությամբ հողամաս: Փոխարենը 2016-ին Եսայանը 25.000 եւ 22.500 ԱՄՆ դոլարի բնակարան եւ անհատական բնակելի տուն է օտարել:

Եսայանի դրամական միջոցները կազմել են 4000 ԱՄՆ դոլար:

Աշխատանքի դիմաց ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, սակայն 2016-ին, բացի աշխատավարձի դիմաց ստացած վարձատրությունից, նաեւ փոխառություն է ստացել 25 մլն ՀՀ դրամ եւ 100.000 ԱՄՆ դոլարի չափով:

Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

2017 թվականին Էդուարդ Շարմազանովի հայտարարագիրն էական փոփոխությունների է ենթարկվել:

Ավելի քան 36 մլն ՀՀ դրամ դրամական միջոցներ եւ շուրջ 10 մլն դրամ աշխատանքի դիմաց ստացած վարձատրություն:

2016 թվականին Շարմազանովը նվիրատվություն է ստացել՝ 10 մլն դրամի չափով:

Ռուզաննա Մուրադյան

Ռուզաննա Մուրադյան

ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը երբ դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (2012 թվական) հայտարարագրել է մեկ բնակարան եւ 6 մլն 621 հազար ՀՀ դրամ աշխատավարձ:

2017 թվականին նրա ամուսնու՝ Աշոտ Անտոնյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեկան 820.000 դրամ կենսաթոշակ ստացող ամուսինը կարողացել է 2016 թվականին 28 մլն 920 հազար դրամով ձեռք բերել բնակարան:

Հայկ Բաբուխանյան

Հայկ Բաբուխանյան

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հայկ Բաբուխանյանը 2012 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է բնակարան, հողամաս, 33.000 ԱՄՆ դոլար եւ 700.000 ՀՀ դրամ:

Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 2 մլն 712 հազար դրամ:

2017 թվականին Բաբուխանյանի ներկայացրած հայտարարագրում այլ պատկեր է: 2016 թվականին փոխառության է տվել 10 մլն ՀՀ դրամ: Դրամական միջոցները կազմում են շուրջ 6 մլն ՀՀ դրամ եւ 43.000 ԱՄՆ դոլար: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 6 մլն 852 հազար ՀՀ դրամ: Տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը կազմել է 1 մլն 600.000 դրամ գումար, ստացել փոխառություն 13 մլն ՀՀ դրամ, ժառանգության կարգով 8 մլն ՀՀ դրամի բնամթերք:

Շարքը կարելի է երկար շարունակել: ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի հայտարարագրերը բազմիցս են հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ովքեր, չնայած աշխատանքի դիմաց ստացած վարձատրությանը, հասցրել են կուտակել ահռելի կարողություն:

Որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ մեկ անգամ չէ, որ միջազգային կազմակերպությունները հորդորել են այդ հայտարարագրերը դարձնել ուսումնասիրության առարկա: Բայց ապարդյուն: Սերժ Սարգսյանի ելույթն ԱԺ ամբիոնից ցույց տվեց, որ շարունակելու են «դիլետանտությունը»: Հակառակ պարագայում առաջարկել բանաձեւ՝ «ազնվություն, գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա», եւ չմատնանշել լուծումն առնվազն խոսում է այն մասին, որ իրական պայքարի եւ քաղաքական կամքի մասին խոսք լինել չի կարող:

Առանձնացնենք նաեւ մյուս կուսակցությունների մի քանի ներկայացուցչի հայտարարագիր:

Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան

Դիտարկենք ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

2012 թվականին, երբ նա դարձավ պատգամավոր, հայտարարագրել է երեք բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ 4 մլն 777 հազար ՀՀ դրամ աշխատավարձ:

5 տարի հետո գործ ունենք որոշակի կարողություն ձեռք բերած պատգամավորի հետ:

2016 թվականին Զոհրաբյանը փոխառության է տվել 54,830 ԱՄՆ դոլար եւ 10.000 եվրո գումար:

Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կրկնապատկվել է:

Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Դրամական միջոցները կազմել են 15 մլն ՀՀ դրամ, 9000 ԱՄՆ դոլար եւ 1500 եվրո: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ 4 մլն 770 հազար ՀՀ դրամ: 2012 թվականին Ռուստամյանը նաեւ նվիրատվություն է ստացել բնամթերքի տեսքով եւ 35 մլն ՀՀ դրամ արժեքով:

Ռուստամյանի՝ 2017 թվականի հայտարարագրում դրամական միջոցներն ավելացել են. 22 մլն ՀՀ դրամ, 15.000 ԱՄՆ դոլար եւ 6000 եվրո:

2016-ին դաշնակցական գործիչը փոխառության է տվել 14 մլն դրամ եւ 10.000 ԱՄՆ դոլար:

Շարունակելի…

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝