«Մեր խնդիրը լուծում ունի. եթե ընտրությունների միջոցով չի լուծվում, ուրեմն կա այլ ճանապարհ»

18579343_765088166993903_241730437_n

«Ես իմ վերլուծությունն ունեմ, թե ինչու եղավ այնպես, որ ես չանցա խորհրդարան, բայց չեմ ասի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Հակառակ կողմը» հաղորդման տաղավարում հայտարարեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններն անցել են ԸՕ-ի պահանջներին համապատասխան:

Ըստ Ժառանգության ներկայացուցիչ «ՕՐՕ» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահագն Հովհաննիսյանի՝ ռեյտինգային ընտրակարգը բացառեց քաղաքական պայքարը: Գումարած այս ամենին՝ այս անգամ մի քիչ ավելի մեծ դեր ունեցավ կաշառքը:

Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ մեղավորը կառավարման մոդելն է, համակարգը, եւ խորհրդարանական կառավարման համակարգում ՀՀԿ-ն արձանագրելու է տնտեսական աճ:

Իսկ Վահագն Հովհաննիսյանը բոլորովին այլ կերպ է մտածում. մեր երկրում առաջացած խնդիրն, ըստ նրա, անշուշտ լուծում ունի.

«Մեր խնդիրը լուծում ունի. եթե ընտրությունների միջոցով չի փոխվում, ուրեմն կա այլ ճանապարհ, դա ներքեւի /ժողովրդի/  ճնշման ճանապարհն է, եւ Սասնա ծռերը պատահական չեղան: Այս թվացյալ խաղաղությունն ընդամենը թվացյալ է, խնդիրը չի լուծվել եւ տանելու է ավելի վատ եւ վտանգավոր զարգացումների»,- կարծում է նա:

Դիտեք «Հակառակ կողմը» ԳԱԼԱ-ի եթերում:

Դիտվել է՝