Խորհրդարանն ընտրում է ԱԺ վեցերորդ գումարման ԱԺ-ի փոխնախագահներին

aj 2017

Խորհրդարանն այս պահին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է առաջիկա հինգ տարիների համար ԱԺ-ի փոխնախագահներին:

Առաջադրված թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը եւ Ծառուկյան դաշինքից՝ Միքայել Մելքումյանը: Գործող օրենքի համաձայն՝ Խորհրդարանը երեք փոխնախագահ պետք է ունենա, որից մեկը ընդդիմադիր ամենամեծ ուժի կողմից:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն ընտրեց խորհրդարանի նախագահ՝ ՀՀԿ-ից Արա Բաբլոյանին: ԱԺ փոխնախագահների ընտրությունից հետո տեղի կունենան նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները:

Իշխող ՀՀԿ-ն առաջարկելու է, որ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվի 9-ի:

Դիտվել է՝