Խորհրդարանական կառավարման համակարգում թիվ մեկ քաղաքական մարմնի՝ ԱԺ-ի նախագահ դարձավ բժիշկը

18555224_765092260326827_999070427_n

ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Արա Բաբլոյանի թեկնածությունը: Նրան կողմ քվեարկեց պատգամավորներից 88-ը: Արդյունքում, ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ դարձավ Արա Բաբլոյանը:

Արա Բաբլոյանը մանկաբույժի որակավորում ունի, բացի այդ անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում, բժշկական գիտությունների թեկնածու է:

ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովն իրենց թեկնածուին ներկայացնելիս երեկ ՀՀԿ նիստից հետո հենց միտումնավոր ընդգծեց նրա մասնագիտական որակավորումները: Սակայն անհասկանալի է, թե ինչու ՀՀԿ-ն որոշեց բժշկի թեկնածություն առաջադրել այն դեպքում, երբ երկրի կառավարման նոր համակարգը ենթադրում է, որ բարձրացվում է խորհրդարանի դերը: Իսկ այն, որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ն տեսնում է ապաքաղաքական «ֆիգուրի», սա առնվազն տարօրինակ է:

Արա Բաբլոյանը ծնվել է 1947թ., այսինքն վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահը 70 տարեկան է: Կարելի է ասել՝ Բաբլոյանի մուտքը քաղաքականություն եղել է 1991թ.-ից: Նա 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար:

2007-2012թթ. արդեն եղել է Ազգային ժողովի պատգամավոր. ընտրվել է համամասնական ընտրակարգով, Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 6-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձյալ համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝